Բավ է պառակտվել
28-02-2014 17:08

Գալուստ Սահակյանը Լևոն Տեր-Պետրոսյանի ՛՛մեղավորության՛՛ մասին

Այսօր, ՀՀ ԱԺ ճեպազրույցի ժամանակ ՛՛Հանրապետական՛՛ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին հարցրեցին, թե արդյոք նա Լևոն Տեր-Պետրոսյանի մեղավորությունը մարտի 1-ի դեպքերի հարցում տեսնում է, ինչպես որ ՀՀԿ-ականներն են հայտարարում և ինչու քայլեր չեն ձեռնարկում նրան դատելու համար:
Հիշեցնենք, որ երեկ, ԱԺ նիստի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հայտարարեց, որ եթե ՀՀ առաջին նախագահը մեղավորությունն իշխանությունները տեսնում են կարող են դատել նրան:

Ըստ Գալուստ Սահակյանի Արամ Մանուկյանը նման բան հայտարարելով ինքնամեծարմամբ է զբաղվում:

Հարցին, թե հարկ եղած դեպքում Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյա՞նն էլ նման մոտեցում կդրսևորեն, Գալուստ Սահակյանն արձագանքեց.

՛՛Նախ և առաջ, այդ միտինգները Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չէին կազմակերպել, որ էդ բովանդակությամբ հարցաքննության կանչվեն: Երբ Արամ Մանուկյանը ասում է, տարեք Լևոն Տեր-Պետրոսյանին հարցաքննեք, ես իմ ու մեր ազգի կողմից շատ վիրավորվում եմ՝ չի կարելի ցինիզմը այնտեղ հասցնել, որ, իբր, այնքան կամ, որ նույնիսկ ապահովում եմ Լևոն Տեր-Պետրոսյանին: Միշտ հիշե՛ք, նախագահական ինստիտուտը ինստիտուտ է, Տեր-Պետրոսյանն էլ մեր առաջին նախագահն է, ոչ թե Արամի ձեռի թաշկինակը, որ բերի կամ տանի: Լևոն Տեր-Պետրոսյանը ինքը կորոշի նման իրավիճակում ինչպես իրեն պահի՛՛,-հավելեց Գալուստ Սահակյանը: