Բավ է պառակտվել
28-04-2014 13:45

ԱԺ նախագահի թեկնածուն սիրում է միայն իր տունն ու կահույքը

Այսօր, ՀՀ ԱԺ-ում լրագրողները ԱԺ նախագահի թեկնածու Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցին, թե նա չի՞ պատրաստվում տեղափոխվել կառավարական տուն: Ի պատասխան հարցի Գալուստ Սահակյանը նշել է, որ կառավարական առանձնատուն տեղափոխվելու ՛՛հրապույր՛՛ չունի:

՛՛Ես սիրում եմ իմ տունը, իմ կահույքը, էնպես որ նման նախաձեռնություն չեմ ցուցաբերի, եթե դա լինի պարտադրված, արդեն չգիտեմ՛՛,-ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Լրագրողները նաև հարցրին, թե ի՞նչն է լինելու ԱԺ նախագահի պաշտոնում Գալուստ Սահակյանի առաջին քայլը:

՛՛Հենց որ դառնամ, Ձեզ տեղյակ կպահեմ՛՛,-ասաց նա: