Բավ է պառակտվել
06-02-2014 20:24

ՀՀԿ-ական պատգամավորը ՀՀԿ-ական պատգամավորներից ճնշումներ չի նկատել

 Այսօր, լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը պատասխանելով այն հարցին, թե ինչու ձեռնպահ քվեարկեց ոչ իշխանական ուժերի նախաձեռնությանը, այն է՝ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը, վերջինս պատասխանեց.՛՛Ձեռնպահ քվեարկելը դե՞մ է որոշմանը: Համենայնդեպս, դա կողմ քվեարկել չէ: Որոշակի առումով, ես ունեմ իմ սեփական կարծիքը, շատ որոշակի հարցերի կապակցությամբ և արտահայտում եմ իմ կարծիքը այդ հարցերի շուրջ՛՛, -նշեց Նուշիկյանը և հավելեց, որ մեկնաբանությունները թողնում է հանրությանը:
Իսկ այն հարցին, թե արդյո՞ք գազի գնին առնչվող գործարքները փակ ու գաղտնի են կատարվել, պատգամավորը նշեց, որ ամեն դեպքում համամիտ չէ այն կարծիքին, որ ՀՀ սահմանից հետո գազի գինը մի քանի անգամ աճում է:
Ըստ նրա , ՀՀԿ-ում իր որոշմանը հանգիստ են վերաբերել, ինչպես պատգամավորը նշեց, ինքը անհանգստություն ոչ մեկի կողմից չի նկատել: