Բավ է պառակտվել
27-11-2020 14:25

Գեներալ Մովսես Հակոբյանը հակադարձում է Փաշինյանին

«Նիկոլ Փաշինյանը, ինչպես միշտ, այսօր էլ իրավիճակին չի տիրապետում»,- Aysor.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը։
Հարցին՝ արդյոք վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի բարոյական աջակցության կարիքն ուներ Պաշտպանության բանակը, Մովսես Հակոբյանը արձագանքել է, որ դա պետք է հարցնել նրանցից, ում որոշել է աջակցի։

«Դա կհարցնեք՝ ում որ ինքը որոշել է աջակցի, այդ բարոյական աջակցությունը ստացե՞լ է, թե՞ չէ, բանակին հարցրեք՝ ստացե՞լ է բարոյական աջակցություն, թե՞ չէ», - ասել է Հակոբյանը։

Քիչ առաջ Փաշինյանը իր հերթական լայվերում հայտարարել էր, թե իր տիկնոջ՝ Պաշտպանության բանակի հրամանատարական կետ այցը Պաշտպանության բանակին բարոյական աջակցություն, զորակցություն հայտնելու նպատակով է եղել։