Բավ է պառակտվել
08-12-2022 18:10

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են հայ գերիների վերադարձի հարցը

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներ Աննա Վարդապետյանը, Քյամրան Ալիևը և Իգոր Կրասնովը քննարկել են հայ գերիների վերադարձի հարցը։

Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ հանդիպումը կայացել է ՌԴ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ։

Վարդապետյանն ընդգծել է, որ Հայաստանի համար առաջնահերթություն են եռակողմ հայտարարությամբ ամրագրված մարդասիրական պահանջների կատարումը, մինչդեռ դրանք Ադրբեջանի կողմից մինչ օրս լիարժեք կատարված չեն: Այս համատեքստում նա ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունն ամբողջությամբ կատարել է 8-րդ կետի՝ «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքն ամրագրող պահանջները:

«Հայտարարության ստորագրումից երկու տարի անց Ադրբեջանի Հանրապետությունում շարունակում են պահվել հայ ռազմագերիներ: Ադրբեջանի այս վարքագիծը ոչ մի կերպ չի նպաստում եռակողմ հայտարարության նպատակների իրականացմանը», - շեշտել է Վարդապետյանը:

Հանդիպման ընթացքում Հայաստանի գլխավոր դատախազն անդրադարձ է կատարել նաև երեք երկրների գլխավոր դատախազների մասնակցությամբ այս ձևաչափով տեղի ունեցած նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ նշելով, որ Հայաստանը կատարել է բոլոր պայմանավորվածությունները:

Նա շեշտել է, որ Հայաստանն ակնկալում է եռակողմ հայտարարության 8-րդ կետի կատարման կապակցությամբ կոնկրետ արդյունքներ: