ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ձգտում է «ջնջել Ուկրաինան աշխարհի երեսից» և կոչ է արել եվրոպական երկրներին ավելացնել պաշտպանական ծախսերը: հայտնում է Associated Press-ը։
«Եկել է պատերազմի ժամանակ մտածելու ժամանակը», - ընդգծել է Ռյուտեն՝ ելույթ ունենալով Բրյուսելի Carnegie European Think Tank-ի փորձագետների և վերլուծաբանների հետ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է Ռուսաստանի կողմից Եվրոպայում «անօդաչու թռչող սարքերի» կիրառման վտանգի մասին՝ նշելով, որ Պուտինը սպառնում է արևմտյան երկրների ազատությանը և ապրելակերպին։
«Եվս քանի՞ նախազգուշական նշան է մեզ անհրաժեշտ։ Պետք է լրջորեն մտածել։ Ռուսաստանը պատրաստվում է երկար առճակատման՝ ինչպես Ուկրաինայի, այնպես էլ մեզ հետ»,- հավելել է Ռյուտեն։