Բավ է պառակտվել
23-11-2022 11:35

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայ-ադրբեջանական սահմանին գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են տեղի ունենում

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը պահպանվում է, Երևանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստում հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանսիլավ Զասը։
«ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի միջոցով ստացվող տեղեկատվությունը հաստատում է, որ հայ-ադրբեջանական սահմանին գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են տեղի ունենում։ Այդ առիթով Հավաքական անվտանգության խորհրդի երեք արտահերթ նստաշրջանների քննարկումները նվիրված էին Հայաստանի Հանրապետության համար առաջացող սպառնալիքներին»,- ասաց նա։
Միաժամանակ նա նշեց, որ կովկասյան տարածաշրջանում դրական դեր է խաղում Հայաստանի և մյուս մասնակիցների ջանքերը խաղաղ պայմանավորվածություններ ձեռք բերելու, սահմանների իրավական ձևակերպման և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ։

Գլխավոր քարտուղարն ասաց, որ ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության եզրակացությունների և առաջարկությունների հիման վրա Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծն ընդհանուր առմամբ, համաձայնեցվել է։