Բավ է պառակտվել
28-04-2016 12:52

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Լարվածությունը Լեռնային Ղարաբաղում չի նվազում

Զինված հակամարտության լարվածությունը Լեռնային Ղարաբաղում չի նվազում: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Մնում է այսպես կոչված սառեցված հակամարտությունների սրացման հավանականությունը: Վերջինը շատ կտրուկ էր: Ցավոք, չի նվազում լարվածությունը Լեռնային Ղարաբաղում»,-ասել է Բորդյուժան Միջազային անվտանգության հարցերին նվիրված 5-րդ մոսկովյան խորհրդաժողովում:
Ավելի վաղ Բորդյուժան հայտարարել էր, որ Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին օգնության խնդրանքով Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ժամանակ: Նա հավելել է, որ ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ շփումների ժամանակ իրեն հասկացրել են, որ «Հայաստանը, մեծ հաշվով, գործի չի դրել այն ներուժը, որն ունի», ուստի ոչ մի խնդրանք չի եղել:
Բորդյուժան շեշտել է նաև, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մեծ նշանակություն ունի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգության ապահովման տեսակետից: «Եթե ռազմական գործողությունները կրկնվեն, մենք կտեսնենք ակտիվ և անմիջական զինված դիմակայություն, և դա «կպայթեցնի» ամբողջ Կովկասը»,-ասել էր նա:
Ավելի վաղ Բորդյուժան հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ն իր քաղաքական ներուժով մասնակցում է Ղարաբաղում ճգնաժամի կարգավորմանն ուղղված ջանքերին: «Այսօր մենք բոլորս պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հակամարտությունը չծավալվի, դադարեցվի, որպեսզի կասեցվեն մարտական գործողությունները, գնդակոծությունները»,-ասել էր Բորդյուժան: