Բավ է պառակտվել
16-05-2022 20:35

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պատասխանել է ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտության մասին Փաշինյանի հայտարարությանը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարները երկուշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ առաջարկներ են ներկայացրել ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման վերաբերյալ․ դրանք կմշակվեն։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Մոսկվայում կայացած հոբելյանական գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա ուշադրությունը հրավիրվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերի վրա, որ անհրաժեշտ է բարելավել կազմակերպության ներսում ճգնաժամային արձագանքման մեխանիզմները։ «Այսօր քննարկվել է այդ հարցը, բավականին շատ առաջարկներ են արվել ճգնաժամային արձագանքման համակարգը բարելավելու համար, այդ թվում՝ հայկական կողմից»,- հաստատել է ի պատասխան գլխավոր քարտուղարը։

Զասը մանրամասնել է, որ այլ պետությունների ղեկավարները նույնպես իրենց առաջարկներն են արտահայտել այս հարցի վերաբերյալ, ընդ որում, դա արվել է «հաշվի առնելով Ղազախստանում ձեռք բերված գործնական փորձը»։ Խոսելով այս հանրապետությունում խաղաղապահ ուժերի ներգրավվածության մասին՝ նա նշել է, որ ընդհանուր առմամբ այս համակարգը աշխատել է.

«Հիմա դրված է հետևյալ խնդիրը․ կատարել անհրաժեշտ ճշգրտումներ՝ չխախտելով սկզբունքորեն ստեղծված համակարգը, որն, ըստ էության, աշխատեց և թույլ տվեց մեզ կատարել դրված խնդիրները», - նշել է նա։ - Նման աշխատանքներ կտարվեն»։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պարզաբանել է, որ այդ թեման քննարկվել է, այդ թվում՝ Կովկասի պետությունների առնչությամբ։ «Այս հարցը կմշակվի ու կքննարկվի»,- ամփոփել է նա։

Իրավիճակը Ղազախստանում

Այս տարվա հունվարի սկզբին Ղազախստանում զանգվածային անկարգություններ տեղի ունեցան, որոնց մասնակիցները նաև հարձակվում էին ոստիկանների ու զինվորականների վրա։ Այդ ժամանակ հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարեց հեղաշրջման փորձի մասին և դիմեց ՀԱՊԿ-ի օգնությանը։ Հունվարի 7-ին իրավիճակը հաջողվեց կայունացել։

Փետրվարի վերջին Տոկաեւի հետ հանդիպմանը Փաշինյանն ընդգծեց, որ ողջունում է ՀԱՊԿ-ի այս մեխանիզմների կիրառումը Ղազախստանի իրադարձությունների հետ կապված։ Միաժամանակ նա նշեց, որ դրանք չաշխատեցին սահմանին հայ-ադրբեջանական բախումների սրման ժամանակ։

ՀԱՊԿ-ի մասին

ՀԱՊԿ-ը անվտանգության հարցերով միջազգային կազմակերպություն է, որին ներկայումս անդամակցում է վեց պետություն՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։ Կազմակերպության ստեղծման մասին պայմանագիրը 1992 թվականի մայիսի 15-ին Տաշքենդում ստորագրել են Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի (2012 թվականից չի հանդիսանում ՀԱՊԿ անդամ) ղեկավարները։