Բավ է պառակտվել
09-08-2021 13:52

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ժամանել է Հայաստան․ հանդիպումների քրոնիկոնը

Երկուշաբթի՝ օգոստոսի 9-ին աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանսիլավ Զասը։ Կազմակերպության մամլո քարտուղար Վլադիմիր Զայնետդինովի հաղորդմամբ՝ Զասը Երևանում կհանդիպի երկրի քաղաքական և ռազմական բարձրագույն ղեկավարության հետ։

Եռօրյա այցի շրջանակներում, մասնավորապես, նախատեսված են հանդիպումներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտգորշնախարարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի և պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ։

Հանդիպումների ընթացքում Ստանիսլավ Զասը հայկական կողմին կներկայացնի իրավիճակը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում, ինչպես նաև Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը և Հայաստանի ԱԽ ղեկավարը քննարկել են սահմանին տիրող իրավիճակը

Կողմերը քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում առկա մեխանիզմների օգտագործման հնարավորությունները իրավիճակի խաղաղ կարգավորման գործընթացում:

ԱԽ գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյան և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, հայտնում են ԱԽ գրասենյակից։
Քննարկվել են նաև ՀԱՊԿ շրջանակներում առկա մեխանիզմների օգտագործման հնարավորությունները իրավիճակի խաղաղ կարգավորման գործընթացում:
«Զրուցակիցները անդրադարձել են նաև սեպտեմբերին Տաջիկստանում կայանալիք ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում քննարկվելիք փաստաթղթերի նախագծերի համաձայնեցման, ինչպես նաև Կազմակերտությունոմ Հայաստանի առաջիկա նախագահության առաջնահերթությունների նախապատրաստման ընթացքին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը սրվել է մայիսի 12 -ին: Ադրբեջանցի զինվորականները գտնվում են Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում, փորձելով այստեղ հենակետ ձեռք բերել հայկական տարածքների հաշվին։ Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիսի մերձակայքում: Լարվածության մեկ այլ օջախ է ստեղվել Նախիջևանի ոււղությամբ՝ Արարատի մարզի Երասխ գյուղի շրջակայքում։ Այս հատվածներում պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում, որոնց արդյքւոնքում կան զոհվածներ և վիարվորներ։

Հանդիպում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարի հետ
Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Զասին Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական ԶՈՒ ներթափանցման արդյունքում ստեղծված իրադրությունը, ինչպես նաև հակառակորդի պարբերական սադրանքները։ ԱԳ նախարարի պաշտոնակատարը ուշադրություն հրավիրեց Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի։ Կողմերը շեշտել են իրավիճակի դեէսկալացիայի անհրաժեշտությունը։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արցախյան հիմնահարցի համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությանը։
Խոսելով ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահության մասին՝ Գրիգորյանը շեշտել է, որ Երևանի առաջնահերթություններից են լինելու կազմակերպության արդյունավետության բարձրացումը և անդամ պետությունների կարիքներին ժամանակին արձագանքելու մեխանիզմների ամրապնդումը։
Ստանիսլավ Զասն իր հերթին ընդգծել է ՀԱՊԿ կատարելագործման կարևորությունը և վստահեցրել, որ ՀԱՊԿ աշխատանքային մարմինները կներդնեն բոլոր ջանքերը Հայաստանի հայտարարվելիք առաջնահերթությունները կյանքի կոչելու համար։