Բավ է պառակտվել
16-01-2022 13:00

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար․ Ղազախստանում օտարերկրյա ահաբեկիչներ կային, բայց նրանք չէին գլխավորում անկարգությունները

Ղազախստանում ահաբեկչական խմբավորումների կազմում անկարգություններին մասնակցում էին օտաերկրյա քաղաքացիներ, բայց նրանք չէին դրանց գլխավոր մասնակիցները։ Այս մասին ասել է շաբաթ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը “Բելառուս-1” հեռուստաալիքի եթերում։

“Կարելի է ասել, որ գործել են ահաբեկչական խմբեր։ Ձերբակալվածների թվում կան նաև օտարեկրացիներ տարբեր երկրներից։ Դուք կարդացել եք այդ մասին։ Բայց, իհարկե, ասել, որ նրանք մեծամասնություն էին կազմում, չի կարելի”,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քատուղարը։

Զասը նշել է, որ “Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունները ևս մեկ անգամ հաստատեցին, որ պետք է ամրապնդել հավաքական անվտանգության ապահովման, ՀԱՊԿ երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության հնարաորությունները”։ “Ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, մեր երկրների շուրջ ձևավորվող իրավիճակը թելադրում է մեր կազմակերպության՝ ՀԱՊԿ-ի արդյունավետության բարձրացման իրական պահանջն”,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քատուղաղարը։

Իրավիճակը Ղազախստանում կայունացել է, բայց իրավապահ մարմինները դեռևս շատ անելիքներ ունեն, նշել է Զասը։ “Երևի այնքնա էլ ճիշտ չի լինի ասել, որ հիմա իրավիճակը լրիվ կարգավորվել է” , ասել է նա և հիշեցրել, որ Ղազախստանի ոչ բոլոր շրջաններում է հանվել արտակարգ դրությունը։ “Դրա հետ մեկտեղ իրավիճակը կայունանում է, շրջադարձը եղել է, և կարելի է ասել, որ երկիրը վերադառնում է նորմալ կյանքի”,- հավելել է ՀԱՊԿ քարտուղարը։

Միաժամանակ Զասն ասել է, որ Ղազախստանի իրավապահ մարմիններն ու հատուկ ծառայությունները դեռևս շատ անելիքներ ունեն։ “Բայց դա արդեն այլ խնդիր է։ Իրականում, այլևս չկան կրակոցներ ու այնպիսի աննախադեպ իրադարձություններ, ինչպիսին եղել են վերջին օրերին․ նման բան այլևս չկա»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։