Բավ է պառակտվել
04-08-2022 21:32

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում լարվածության աճով և զսպվածության կոչ է անում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում լարվածության մասին տեղեկություններով և կոչ է անում կողմերին զսպվածություն դրսևորել։ Այս մասին հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Գլխավոր քարտուղարը մտահոգությամբ է հետևում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում և նրա շուրջ լարվածության վերջին զեկույցներին: Մենք հիմա չենք կարող հաստատել այս տվյալներ,- ասել է նա։ - Մենք կոչ ենք անում կողմերին զսպվածություն դրսևորել և չլուծված խնդիրները լուծել երկխոսության միջոցով»։