Բավ է պառակտվել
28-07-2023 21:22

Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ չափազանց անհանգստացած է Ղարաբաղում հումանիտար իրավիճակով

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հանդես է եկել հայտարարությամբ` կապված Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակի հետ:
Հայտարարության մեջ ասվում է. «Ես չափազանց անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղում հումանիտար և մարդու իրավունքների լուրջ իրավիճակով, և իմ մտքերը վերաբերում են այն բնակիչներին, որոնք կրում են այս իրավիճակի ծանրությունը: Ես վճռականորեն կրկնում եմ իմ նախկին կոչերը՝ վերականգնելու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Ուշադրություն եմ հրավիրում յոթ ամիս առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Լաչինի միջանցքի վերաբերյալ միջանկյալ միջոցների վրա։
Ես նաև կոչ եմ անում երկու կողմերին իրական երկխոսության մեջ մտնել՝ Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ անցումը արագ ապահովելու նպատակով։ Այս երկխոսությունը պետք է նաև հանգեցնի լարվածության թուլացմանը և խաղաղության վերականգնմանը՝ նաև ավելի քան 23 տարի առաջ Եվրոպայի խորհրդին անդամակցելուց Հայաստանի և Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին համապատասխան»։

ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը «ցնորամտություն» է անվանել Ղարաբաղի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները
Ադրբեջանի ՊԱԾ-Ն մեղադրանք է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին
The Washington Post-ը հայտնում է, որ եվրոպական հետախուզական ծառայությունները ստացել են փաստաթուղթ, որը պարունակում է Ռուսաստանի կոշտ բանակցային պահանջները։
Թրամփն ասել է, որ Զելենսկին նախկինում կարծես թե չէր ցանկանում խաղաղություն փնտրել Ուկրաինայում, բայց այժմ փոխել է իր դիրքորոշումը և համաձայնել է.
Պուտինն ասել է, որ հիմնական նպատակը թշնամուն հնարավորինս արագ վերջնական պարտություն կրելն է