Բավ է պառակտվել
11-03-2019 14:50

Հայաստանի և Ռուսաստանի Գլխավոր շտաբները քննարկել են ճառագայթային և քիմիական անվտանգության հարցերը

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը մարտի 10-13-ն աշխատանքային այցով գտնվում է Երևանում՝ Հայաստանում երկկողմ քննարկումներին մասնակցելու նպատակով:

Հայաստանի ՊՆ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, գեներալ-լեյտենանտը մարտի 11-ին ընդունել է Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանին։

“Հանդիպման ընթացքում քննարկվել են ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության խնդիրներն, ինչպես նաև հայ-ռուսական համագործակցության ներկա վիճակը և համատեղ գործունեության հեռանկարները”, - ասվել է հաղորդագրության մեջ: