Բավ է պառակտվել
21-10-2014 21:08

Հայաստան կայցելի Գերմանիայի արտաքին գործերի նախարար

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ս.թ. հոկտեմբերի 23-ին պաշտոնական այցով Երևան կայցելի Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Գերմանիայի արտաքին գործերի նախարարին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։ Հոկտեմբերի 23-ին տեղի կունենան Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամլո ասուլիս։ Նույն օրը Գերմանիայի արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: