Բավ է պառակտվել
03-03-2023 17:05

Գերմանիան պատրաստ է նպաստել Հայաստանի հետ համագործակցության ամրապնդմանը. Շտայնմայերը՝ Փաշինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների միջև քաղաքական և տնտեսական ոլորտներում ակտիվ համագործակցության հարցեր։

Շտայնմայերը պատրաստակամություն է հայտնել նպաստել երկկողմ կապերի ամրապնդմանը և ընդգծել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ուղղված բարեփոխումների կարևորությունը։

Փաշինյանը մանրամասներ է փոխանցել ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացի վերաբերյալ և նշել, որ ժողովրդավարությունը ՀՀ կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և երկոսւտեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Հայաստանի վարչապետը մարտի 2-3-ը գտնվում է Գերմանիայում աշխատանքային այցով։