Բավ է պառակտվել
26-08-2019 12:52

Գերմանիան վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը

Գերմանիան ավարտել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության վավերացման համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերը և այդ մասին օգոոստոսի 23-ին տեղեկացրել է Եվրոպական Խորհրդին, ասվել է Հայաստանի ԱԳՆ ֆեյսբուքյան Էջում։

Այսպիսով, Գերմանիան դարձել է տվյալ փաստաթուղթը վավերացրած ԵՄ 16-րդ պետությունը (ԵՄ կազմում ընդգրկված է 28 պետություն)։

Ավելի վաղ ԵՄ Խորհրդին անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին տեղեկացրել են Չեխիան, էստոնիան, Լատվիան, Լիտվան, Բուլղարիան, Լեհաստանը, Լյուքսեմբուրգը, Դանիան, Մալթան, Ռումինիան, Միացյալ Թագավորությունը, Ֆինլանդիան, Հունգարիան, Սլովակիան և Կիպրոսը։

Այս համաձայնագիրը վավերացրել է նաև Շվեդիայի խորհրդարանը։

Հայաստանի և ԵՄ միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017թ նոյեմբերի 24-ին և վավերացվել հայկական խորհրդարանի կողմից 2018թ ապրիլի 11-ին։ Հայաստանը եԱՏՄ անդամ երկրներից առաջինն է, որը նման փաստաթուղթ է ստորագրել։