Բավ է պառակտվել
09-06-2016 08:50

Մենք մեր տեսակետը հայտնեցինք. Բունդեսթագում կողմ քվեարկած թուրք նախարար

Մենք հասկացել էինք, որ 1915–ի հետ կապված բանաձևը թուրքերի համար զգայուն հարց է, սակայն մենք չպետք է սպասենք, թե բոլորը պետք է նույն կարծիքն ունենան։ Նման տեսակետ է հայտնել Գերմանիայի պետնախարարներինց, ազգությամբ թուրք Այդան Օզօղուզը։

Թուրք նախարարը շեշտել է, թե Բունդեսթագում 1915–ի հետ կապված բանաձևի քվեարկությանն իրենք, որպես պատգամավոր իրենց տեսակետն են հայտնել։

«Այդ բանաձևը երկար քննարկումներից հետո է ընդունվել։ Կարող էք համաձայն չլինել բանաձեւի հետ, սակայն ճիշտ չէ կողմ քվեարկողներին սպառնալ ու վիրավորել։ Թուրքիայում մտածում են, թե մենք լինելով թուրք, Թուրքիան ենք ներկայացնում Գերմանիայի խորհրդարանում։ Դա սխալ մոտեցում է, մենք Գերմանիայի պատգամավոր ենք ու իհարկե տեղի թուրքերին էլ ենք պաշտպանում։ Ես ուզում եմ կրկին շեշտել, ես Թուրքիայի պատգամավորը չեմ, ես Գերմանիայի ու Գերմանիայում ապրող թուրքերի պատգամավորն եմ»,–ասել է Այդան Օզօղուզը։