Բավ է պառակտվել
06-10-2016 11:17

Գերմանիան կարող է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել

Գերմանիան դիտարկում է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը Սիրիայում Մոսկվայի կողմից իրականացվող քաղաքականության պատճառով։ Այս մասին հայտնում է իրավիճակին ծանոթ աղբյուրը։ Կանցլեր Անգելա Մերկելի կառավարությունն ուսումնասիրում է հնարավորությունները, որոնք կստիպեն Մոսկվային փոխել իր կուրսը Սիրիայում։

Նշվում է, որ այդ հարցը գտնվում է քննարկման վաղ փուլում։ Անորոշ է մնում, թե ինչ մասշտաբի կլինի հակառուսական պատժամիջոցների աջակցությունը Բունդեսթագում։

Ավելի վաղ, ԱՄՆ Պետդեպարտամենտը նույնպես հայտնել է, որ չի բացառում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը Սիրիայում իրականացվող գործողությունների պատճառով: Բացի այդ, Սիրիայի պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ է սպառնացել կիրառել Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Բորիս Ջոնսոնը: