Բավ է պառակտվել
28-05-2019 20:14

«Ղալաթ էին անում». փոխվարչապետը Բակո Սահակյանին ուղղված սպառնալիքների մասին

«Ղալաթ էին անում». փոխվարչապետ Տիգրան Ավինյանի այս խոսքերը ուղղված էին օրերս Ազատության հրապարակում ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի կազմակերպված հանրահավաքի ընթացքում ակտիվիստներից Ջիվան Աբրահամյանի հայտարարություններին:

Հիշեցենենք, որ ակտիվիստ Ջիվան Աբրահամյանը ասել էր, որ
ինքն առաջինը կլինի, որ կոչ կանի ու կգնա և «քարով կցխի» Բակո Սահակյանի գլուխը, եթե վերջինս հանկարծ որոշի Ռոբերտ Քոչարյանին տանել Արցախ և չվերադարձնել ՀՀ իրավապահներին։

Տիգրան Ավինյանը բացառեց, որ այդ հանրահավաքը կազմակերպել են իշխանությունների դեմ ուժերը, որպեսզի վարկաբեկեն իշխանությանը:

«Ես դավադրությունների տեսություններին չեմ հավատում, դա ուղղակի որոշ մարդկանց ինքնագլուխ քայլերի արդյուքներն են, չմտածված, ոչ խորապես մտածված և ոչ այդքան լավ հետևանքներ ունեցող»,- նշեց նա:

 

Արմինե Գևորգյան