Բավ է պառակտվել
02-02-2022 12:43

Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է Երևանի ակնկալիքներն Անկարայի հետ երկխոսությունից

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը խոսել է Թուրքիայի հետ կրկին երկխոսություն սկսելու ակնկալիքների մասին։

«Մեծ հաշվով, Հայաստանի դիրքորոշման մեջ այս հարցում ոչինչ չի փոխվել այս տարիների ընթացքում։ Ինչպես և նախորդ բոլոր 25- 30 տարիների ընթացքում, այնպես էլ այսօր Հայաստանը կարծում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանները պետք է բացվեն, և մեր երկրների միջև պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ առանց որևէ նախապայմանի: Ահա այս նպատակադրումով, այս ակնկալիքով է, որ մենք կրկին մտել ենք այս երկխոսության գործընթացի մեջ»,- չորեքշաբթի ասել է Միրզոյանը Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ Երևանում կայացած համատեղ ասուլիսում։

Հայ նախարարն անդրադարձել է այս գործընթացի հետագա հեռանկարներին՝ հաշվի առնելով հունվարի 14-ին Մոսկվայում կայացած Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։

«Իհարկե, առաջին հանդիպումը շատ բովանդակային հարցերի չի կարողացել անդրադառնալ, բայց կան որոշակի դրական ազդակներ, որ գործընթացը կընթանա բարեհաջող, բայց կրկնում եմ՝ սա այն հարցերից է, որոնք ակնհայտորեն միայն մեկ կողմի դիրքորոշումից չեն կախված»,- ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը։