Բավ է պառակտվել
21-02-2023 11:08

Եվրոդիվանագիտության ղեկավարը կիսվել է Հայաստանում ԵՄ առաքելության առաջին պարեկության կադրերով (լուսանկար)

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Twitter-ի իր միկրոբլոգում կիսվել է Հայաստանում ԵՄ առաքելության առաջին պարեկության կադրերով։

«Մենք մեկնարկեցինք Հայաստանում ԵՄ առաքելությունը, որն այժմ աշխատում է և այսօր իրականացրեց իր առաջին պարեկությունը: Այն կնպաստի մարդկանց անվտանգությանը, վստահություն կստեղծի տեղում և կաջակցի ԵՄ ջանքերին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում», - մակագրել է նկարները Բորելը:

Եվրոպական միության խորհուրդը փետրվարի 20-ին հայտարարեց Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) մեկնարկի մասին, որը երկամյա մանդատ ունի Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության (CSDP) շրջանակներում։

Ավելի վաղ՝ 2022 թվականի աշնանը՝ 2022 թվականի հոկտեմբերի 20-ից դեկտեմբերի 19-ը, Հայաստանում աշխատել է Եվրոպական միության դիտորդական առաքելությունը (EUMCAP): Այն բաղկացած էր 40 քաղաքացիական մասնագետներից, որոնք մշտադիտարկում էին իրականացրել Հայաստանի տարածքում՝ Ադրբեջանի հետ սահմանի մոտ՝ տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ վերլուծության և զեկույցներ կազմելու նպատակով։