Բավ է պառակտվել
31-10-2018 14:18

“Մենք հնարավորություն ունենք անցնել Հայաստանի նոր գումարման խորհրդարան”․ ՀՀԿ խմբակցության ղեկավար

Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չորեքշաբթի ասել է լրագրողներին, որ կուսակցությունը հնարավորություն ունի Հայստանի նոր խորհրդարան անցնել։

“Բնականաբար, մենք խորհրդարան անցնելու հնարավորություն ունենք, գնահատականը պետք է հասարակությունը տա”,-ասել է նա։

Պատասխանելով հարցին, կարող է արդյոք կուսակցությունը հաղթահարել անցողիկ շեմը և ստանալ մանդատների գոնե նվազագույն քանակը, խմբակցության ղեկավարն ասել է, որ ՀՀԿ-ն նվազագույն շեմի համար չէ գնում պայքարի, հավելելով, որ վերջնական որոշումն, այդ թվում և ընտրություններին կուսակցության մասնակցելու ձևաչափը կորոշվի կուսակցության գալիք համագումարի ժամանակ։

Մեկնաբանելով լրատվամիջոցների ներկայացուցիչների դիտարկումը, որ ՀՀԿ-ն կորցնում է իշխանամետ ուժի դիրքը խորհրդարանում, Բաղդասարյանն ասել է. “մենք պատրաստվում ենք նոր ընտրություններին, և վաղաժամ է խոսել կորուստների մասին”:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը մեկնաբանել է նաև վաղը նախատեսված Հայաստանի վարչապետի կրկնակի ընտրությունները:

Ավելի վաղ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը լրագրողներին ասել է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նորից առաջադրվել է կառավարության ղեկավարի պաշտոնում: Կառավարության ղեկավարի երկրորդ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 1-ին խորհրդարանում:

«Կկատարվի ֆորմալ քննարկում, ես չեմ հասկանում նրա (Փաշինյան-ի) առաջադրման իմաստը, ես չեմ տեսնում նրան նորից առաջադրելու անհրաժեշտությունը», - ասել է Բաղդասարյանը, հավելելով, որ լուծարումից հետո խորհրդարանը կպահպանի իր լիազորությունները մինչև նոր գումարման Ազգային ժողովի առաջին նիստը:

Համաձայն Սահմանադրության` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետին երկրորդ անգամ չընտրելու դեպքում Ազգային ժողովը լուծարվում է օրենքի ուժով և նախագահը նշանակում է արտահերթ ընտրություններ: Նախատեսվում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան այս տարվա դեկտեմբերի կեսերին: