Բավ է պառակտվել
24-02-2022 14:39

Հայաստանի ԳՇ պետն ազատվել է պաշտոնից

ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը ազատել է Արտակ Դավթյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից:
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը ստանձնել է 2021 թվականի մարտի 22-ին, քանի որ նախագահը, չստորագրելով նրա նշանակման մասին վարչապետի առաջարկը, այնուամենայնիվ չվիճարկեց այդ որոշումը Սահմանադրական դատարանում։

Հայաստանում քաղաքական ճգնաժամը սկսվեց այն բանից հետո, երբ փետրվարի 25-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը և բարձրաստիճան սպաները պահանջեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ի պատասխան՝ վարչապետը հայտարարեց, որ ԳՇ պահանջը ռազմական հեղաշրջման փորձ է, և ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությամբ դիմեց հանրապետության նախագահին։

Մարտի 10-ին Փաշինյանը հայտարարեց, որ Գասպարյանն արդեն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, քանի որ նախագահը, թեև չի ստորագրել Գասպարյանին պաշտոնանկ անելու մասին վարչապետի կողմից ներկայացված հրամանագիրը, սակայն որոշումը չի բողոքարկել Սահմանադրական դատարանում (ՍԴ): Գասպարյանի փոխարեն Փաշինյանն առաջարկեց Գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակել Դավթյանին՝ համապատասխան առաջարկություն ուղարկելով երկրի նախագահին։ Գասպարյանը հայտարարեց, որ իր ազատման որոշումը հակասահմանադրական է և որոշեց այն վիճարկել վարչական դատարանում։

Միևնույն ժամանակ նախագահ Սարգսյանը դիմեց Սահմանադրական դատարանին խնդրանքով որոշել Գլխավոր շտաբի պետի նշանակման և ազատման կարգը սահմանող «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի սահմանադրականությունը և չստորագրեց Դավթյանին գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակելու մասին վարչապետի առաջարկը։ Դավթյանը Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը ղեկավարել է 2018-2020 թվականներին և ազատվել վարչապետի առաջարկով։ Դրանից հետո Փաշինյանը Գլխավոր շտաբի նոր պետ նշանակեց Գասպարյանին։