Բավ է պառակտվել
15-04-2021 10:34

Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը բանակցություններ է վարել Հայաստանի

Հանրապետության Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը։
«Ուրախ եմ ողջունել ձեզ Մոսկվայում: Հայաստանն Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային դաշնակիցն ու գործընկերն է»,- ասել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը բանակցությունների սկզբում։
Գերասիմովը նշել է, որ երկրներն ամրապնդում են համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կառույցների, առաջին հերթին՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում:

Երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի ցուցիչն, ըստ նրա, «Հայաստանի տարածքում 102-րդ ռուսական ռազմաբազայի գործունեությունն է»:
«Մենք շարունակում ենք որակյալ կադրեր պատրաստել Ռուսաստանի ՊՆ բուհերում»,- ասել է ՌԴ ԳՇ պետը։
Նա հավելել է, որ Հայաստանում կորոնավիրուսի համավարակի ընթացքում օգնություն է ցուցաբերվել հայկական Զինված ուժերի զինծառայողների ախտորոշման հարցում։ Ընդհանուր առմամբ, իրականացվել է ավելի քան 22 հազար հետազոտություն։
«Հայաստանի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն ամեն տարի մասնակցում են Ռուսաստանի Պաշտպանության նախարարության լայնածավալ միջոցառումներին, և պատվիրակությունները միշտ ներկայացված են բարձր մակարդակով», - ասել է Գերասիմովը:

ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը նշել է, որ այս տարի կանցկացվեն Միջազգային անվտանգության հարցերով 9-րդ մոսկովյան գիտաժողովը, միջազգային բանակային խաղերը և «Բանակ -2021» միջազգային ռազմատեխնիկական ֆորումը:

«Մենք ակնկալում ենք ՀՀ զինված ուժերի պատվիրակություններիի և թիմերի մասնակցությունն այս միջոցառումներին, ինչպես նաև ստորաբաժանմանը՝ «Արևմուտք 2021» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին»,-ասել է ՌԴ ԳՇ պետը:
«Այսօր մենք հնարավորություն ունենք քննարկելու պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության արդիական հարցեր», - ամփոփել է Գերասիմովը: