Բավ է պառակտվել
10-03-2021 11:56

Հայաստանի ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը Փաշինյանի որոշման կապակցությամբ դիմել է վարչական դատարան

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը, ում լիազորությունները դադարեցվել էին մարտի 9-ին, դիմել է Վարչական դատարան վիճարկելու իրեն պաշտոնից ազատելու վարչապետի որոշումը: Այս մասին ասվում է գեներալի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի տեղեկատվության վարչության պետ Սամվել Ասատրյանի ֆեյսբուքյան էջում:

Ըստ Գասպարյանի, հանրապետության կառավարության պաշտոնական կայքում մարտի 10-ին հրապարակել է վարչապետի հայտարարությունը, որ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից:

Այնուամենայնիվ, գեներալի դիրքորոշումը մնում է անփոփոխ․ ինչպես վարչապետի հայտարարությունն, այնպես էլ պաշտոնանկության ողջ գործընթացը հակասահմանադրական են: Ըստ նրա՝ սա ևս մեկ անգամ հաստատում է, որ ներկայիս ճգնաժամի լուծումը հնարավոր է ապահովել բացառապես վարչապետի հրաժարականի ու արտահերթ ընտրությունների արդյունքում:

«Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության և իրավունքի գերակայությունն ապահովելու և ուժը բացառապես իրավունքի հիման վրա իրացնելու նպատակով դիմել եմ ՀՀ վարչական դատարան։ Ես իմ ծառայությունը հայրենիքին և հայ ժողովրդին շարունակելու եմ այլ կարգավիճակով», - շեշտել է Գասպարյանը:

Հայտարարության վերջում Գասպարյանը դիմել է գեներալներին, սպաներին և զինվորներին՝ նրանց հորդորելով շարունակել իրենց անձնուրաց ծառայությունը հայրենիքին և ժողովրդին: Գասպարյանը շեշտել է, որ այս ծառայությունը պետք է լինի հանուն Զինված ուժերի զարգացման և Հայաստանի ու Արցախի հզորացման:

Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը սրվեց այն բանից հետո, երբ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց կառավարության հրաժարականը: Վարչապետը սա անվանեց հեղաշրջման փորձ և անմիջապես ստորագրեց որոշում ՝ Օնիկ Գասպարյանին Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու մասին: Այնուամենայնիվ, նախագահ Արմեն Սարգսյանը, չնայած երկու անգամ չստորագրեց այս փաստաթուղթը (առաջին անգամից հետո վարչապետի աշխատակազմը կրկին ուղարկեց հրամանագիրը նախագահին), չվիճարկեց այն Սահմանադրական դատարանում:

Նախագահը մարտի 10-ին դիմել է Սահմանադրական դատարան, բայց այլ հարցով․ որոշել «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի օրենքի Սահմանադրության հետ համապատասխանության հարցը, որի հիման վրա Գլխավոր շտաբի պետը հեռացվել է աշխատանքից: Ըստ ՀՀ օրենսդրության, եթե նախագահը չի ստորագրում վարչապետի միջնորդագիրը, որոշ ժամանակ անց այն ավտոմատ կերպով ուժի մեջ է մտնում: Այսպիսով, մարտի 9-ին լրացավ Գասպարյանի պաշտոնավարումը որպես Գլխավոր շտաբի պետ: Իսկ Սահմանադրական դատարան նախագահի դիմումի քննարկումը կարող է տևել մեկ ամիս: