Բավ է պառակտվել
19-11-2021 20:52

ՀՀ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը ՀԱՊԿ ԽՎ նիստին խոսել է ՀՀ տարածքից ադրբեջանական ԶՈւ դուրսբերման մասին

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ՀԱՊԿ ԽՎ առցանց նիստին գործընկերին է ներկայացրել նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի, դրա հետեւանքների, տուժածների վերաբերյալ հայկական կողմի հայտարարությունը:

Պատգամավորը, կարևորելով նման քայլերի կանխարգելումը, անհրաժեշտ է համարել բոլորի կողմից գործուն քայլերի ձեռնարկումը՝ ՀՀ տարածքից ադրբեջանական զինված ուժերի անվերապահ և ամբողջական դուրսբերման ուղղությամբ:

Քննարկվել և մասնակից երկրների խորհրդարանների ներկայացուցիչների հավանությանն են արժանացել մի շարք հարցեր: Հայկական պատվիրակության անդամները որոշ հարցերի առնչությամբ ներկայացրել են առաջարկներ, որոնք ընդունվել են:

Քննարկված նախագծերի քվեարկությունը տեղի է ունենալու նոյեմբերի 29-ի ՀԱՊԿ ԽՎ-ի լիագումար նիստի ընթացքում, որը նույնպես կայանալու է տեսակապի միջոցով: