Բավ է պառակտվել
13-02-2023 18:47

Հայաստանի արտգործնախարարը և ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցիչը քննարկել են Արցախում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր

Փետրվարի 13-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին, հայտնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամլո ծառայությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ զարգացումներին:
Քննարկվել է նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր:

Արցախում նախագահի մասնակցությամբ քննարկվել են արտաքին քաղաքական վերջին զարգացումները
Արտակարգ իրավիճակ Հայաստանի ճանապարհներին
Հայաստանի արտգործնախարարը ՆԱՏՕ-ի ԳՔ տեղակալի հետ քննարկել է իրավիճակն Արցախում և հայ-ադրբեջանական սահմանագոտում (տեսանյութ)
Հայաստանի և Արցախի արտգործնախարարները քննարկել են Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը (տեսանյութ)
Arcakh - is Armenia