Բավ է պառակտվել
25-05-2022 18:27

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հարցում կոնսենսուս չկա, բայց այս ձևաչափի «մահվան» մասին լուրերը մի փոքր չափազանցված են

Հայաստանը շարունակում է ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման շուրջ բանակցությունների տեղը և ձևաչափը տեսնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում, հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չորեքշաբթի ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։

Նշելով, որ ուկրաինական պատերազմի բերումով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքնեն ակտիվ չեն ընթանում, և, որ որոշակի տարակարծություններ կան համանախագահների շրջանում, Միրզոյանն ասաց, որ համանախագահ երկրները վերահաստատում են հենց այդ ձևաչափում աշխատանքները շարունակելու իրենց հանձնառությունը։

«Այս հարցում կոնսենսուս չկա, առաջին հերթին, Ադրբեջանի ջանքերի լույսի ներքո, բայց, ինչպես կասեր դասականը, այս ձևաչափի «մահվան» մասին լուրերը մի փոքր չափազանցված են»,- ասաց նա։

Պատասխանելով հարցին, թե որքանով է արդյունավետ այս գործընթացը՝ հաշվի առնելով Ռուսաստանի և Արևմուտքի ներկայիս հարաբերությունները, ԱԳ նախարարն ասաց, որ Հայաստանը չի կարող և չպետք է թույլ տա, որ այս գործընթացում վակուում առաջանա, ինչպես նաև ողջունում և մասնակցում է Եվրամիության ջանքերին. , «որոնք արդեն շոշափելի արդյունքներ են տալիս»։

«Հայաստանը բազմիցս հաստատել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու իր վճռականությունն, այդ թվում՝ ղարաբաղյան հիմնախնդրի փոխընդունելի քաղաքական լուծում գտնելու ուղղությամբ։ Այո, մենք տեսնում ենք այդ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, բայց, այո, մենք չենք կարող թույլ տալ վակուում և, այո, մենք ողջունում ենք տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր ջանքերն»,- ասաց Միրզոյանը։

Հայտարարություններ ԵԱՀԿ ՄԽ շուրջ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 8-ին ասաս, որ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան «ռոսոֆոբոյի շմոլքի» մեջ չեղյալ են հայտարարել ղարաբաղյան կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, «հայտարարելով, որ իրենք չեն շփվի մեզ հետ այդ ձևաչափի շրջանակնում»:

Հաջորդ օրը Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց ԵԱՀԿ Մինսկի խմբում իր դերի վերաբերյալ։ Դրանում ասվում էր, որ «շարունակվում է աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ հումանիտար հարցերում առաջընթաց գրանցելու, սահմանների սահմանազատման, տարածաշրջանի ապաշրջափակման, ժառանգությունը պահպանելու, երկու երկրների միջև խաղաղության պայմանագիր կնքելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու աշխատանքներին աջակցելու համար։

ԻՍկ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարեց իր պատրաստակամության մասին՝ աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համաձայնագրի ստորագրման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված հարցերը լուծելու նախաձեռնություններում՝ «այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում մեր հնարավորությունների շրջանակներում»։