Բավ է պառակտվել
17-05-2019 18:11

Հայաստանի ԱԳՆ ղեկավարն անթույլատրելի է անվանել երկակի ստանդարները Եվրոպայի Խորհրդում

Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի 129-րդ նստաշրջանին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Երևանի դիրքորոշումն է արտահայտեց «գորշ գոտիների», ժողովուրդների ինքնորոշման իրավունքի և զանգվածային վայրագությունների վերաբերյալ: Այս մասին տեղեկացրել է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Եվրոպայի Խորհրդի դերը մարդու իրավունքների պաշտպանության իրագործման հարցում

“Անվտանգությանն առնչվող բոլոր հարցերին պետք է մոտենալ մարդու իրավունքների դիտանկյունից: Միջազգային իրավունքի սկզբունքների նկատմամբ ընտրովի մոտեցումը, հատկապես, երբ դա արվում է ժողովուրդների ինքնորոշման և հավասար իրավունքների անտեսման հաշվին, խարխլում է ժողովրդավարական անվտանգության գաղափարն”,- ասել է Զոհրաբյանը, հիշեցնելով 1975թ․ հեկսինկյան ակտը:

“Գորշ գոտիներ” եզրույթն օգտագործելու անընդունելիությունը

“Գորշ գոտիներ” եզրույթն անընդունելի է”,- հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը։ Մնացականյանը նշել է, որ հակամարտության տարածքներում հիվանդանոցների, դպրոցների կառուցումը և անգամ երեխաներ ունենալը “միջազգային հանրային իրավունքի խախտում” չէ։

Նրա խոսքով, մարդու իրավունքները, անձի արժանապատվությունը և դրանց պաշտպանությունը չեն կարող ընտրովի կիրառություն ունենալ, և այս ոլորտում ոչ մի խոչընդոտ չպետք է լինի։

Այսպես կոչված “գորշ գոտին” յուրօրինակ չեզոք գիծ է ռազմական գործողությունների երկու կողմերի միջև, որը ձևավորվում է շփման գծից սպառազինությունը հեռացնելու արդյունքում։ Ավելի վաղ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հայտարարել էր, որ Մարդու իրավունքների հանձնակատարը պետք է մանդատ ունենա Լեռնային Ղարաբաղ այցելելու համար` “գորշ գոտի” անվանելով Արցախի տարածքը։

Զանգվածային վայրագությունների կանխարգելումը

Մնացականյանը նշել է զանգվածային վայրագությունների կանխարգելման միջոցառումների իրականացման անհրաժեշտությունն, ընդգծելով դրանց կարևորությունը ժողովրդավարական անվտանգության համար:

“Մենք պետք է վճռական լինենք զոհերի զրպարտումը և ոճրագործությունների արդարացումը դատապարտելու հարցում”,-ասելէ նա:

Ինչպես նշել է նախարարը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիլ Էրդողանը հենց ապրիլի 24-ին՝ Օսմանկան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն, արդարացրեց հայ ժողովրդի դեմ իրականացված վայրագությունները, ցեղասպանության զոհերին անվանելով “հայկական հրոսակախմբեր և նրանց աջակիցներ”։

“Սա անհանգստացնող, նախազգուշացնող նշան է բոլոր նրանց համար, ովքեր լուրջ են վերաբերվում զանգվածային վայրագությունների կանխարգելմանը”,- նշել է նա։