Բավ է պառակտվել
07-09-2023 18:40

Միրզոյանը ԱՄԷ Դաշնային ԱԽՆ-ի հետ քննարկել է շրջափակման հետևանքով Ղարաբաղում առկա մարտահրավերներն ու ճգնաժամը

Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱՄԷ Դաշնային ժողովի նախագահ Սաքր Ղոբաշիին է ներկայացրել տարածաշրջանում կայունության և հարատև խաղաղության հաստատման՝ հայկական կողմի տեսլականը և առկա մարտահրավերները, հատկապես 2020թ. ԼՂ դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից ի վեր, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից։

Միրզոյանը հանգամանալից անդրադարձել է 2022թ. դեկտեմբերից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և ս.թ. հունիսից ԼՂ 120.000 բնակչության փաստացի պաշարման հետևանքով ահագնացող հումանիտար ճգնաժամին։ Արարատ Միրզոյանն ընդգծել է միջազգային հանրության, այդ թվում՝ միջազգային խաղաղության և անվտանգության համար առաջնային պատասխանատվություն ունեցող ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից խնդրի շարունակական հասցեագրման, գործընկերների կողմից հասցեական դիրքորոշման արտահայտման հրամայականը: