Բավ է պառակտվել
18-11-2021 21:21

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը Զասի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման նպատակով ՀԱՊԿ մեխանիզմների շրջանակում հնարավոր քայլերը

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հինգշաբթի հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ, տեղեկացնում է գերատեսչության մամլո ծառայությունը։

Միզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը հերթական ագրեսիան է ձեռնարկել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Նա հավելել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր սադրիչ գործողություններով խաթարում է տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը և իրավիճակի դեէսկալացիային ուղղված Հայաստանի ջանքերը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի արևելյան սահմանագոտում ստեղծված իրավիճակի կայունացման նպատակով անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ում գործող մեխանիզմների ու գործիքակազմի շրջանակներում հնարավոր քայլերի` սահմանված կարգով դիտարկումը: