Բավ է պառակտվել
12-05-2022 11:31

Հայաստանի ԱԳ նախարարը կմեկնի Դուշանբե՝ Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարի հետ հանդիպման

Մայիսի 12-13-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Դուշանբե` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, հայտնում է ԱԳ մամլո խոսնակ Վահան Հունանյանը ֆեյսբուքյան իր էջում։

«Դուշանբեում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Նախարար Միրզոյանը հանդիպումներ կանցկացնի նաև ԱՊՀ երկրների գործընկերների հետ»,- գրում է Հունանյանը։
Ապրիլի 25-ին կայացել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի վերաբերյալ հանդիպում անցկացնել։

Մոսկվան մշակում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման կազմակերպման հարցը
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կկայանա մայիսի 13-ին
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կշարունակվի հունվարի 30-ին
Խորհրդակցություններ են ընթանում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ժամկետի շուրջ
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կարևորում են ստեղծագործ մոտեցումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում (տեսանյութ)