Բավ է պառակտվել
03-03-2020 16:54

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը պատասխանել է Չավուշօղլուին․ “Բժի՛շկ, բժշկեա՛ զանձն քո”

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին՝ ԼՂ հակամարտության շուրջ։

Ավելի վաղ Չավուշօղլուն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ Անկարայում հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է կատարի ավելի ակտիվ աշխատանք Ղարաբաղյան հարցի կարգավորման համար։

“Հակամարտության լուծումը պետք է լինի Ադրբեջանի՝ միջազգային մակարդակով ճանաչված տարածքային ամբողջականության շրջանակում”,- գրել է Թուրքիայի ԱԳ նախարարը թվիթերյան իր էջում ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո։

“Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին տրվող խորհուրդը մտաբերել է տալիս Ղուկաս 4:23-ը. “Բժիշկ՝ բժշկեա՛ զանձն քո””,- արձագանքել է Մնացականյանը թվիթերյան իր էջում։