Բավ է պառակտվել
24-10-2022 12:51

Հայաստանի արտգործնախարարը պաշտոնական այցով կմեկնի Վատիկան

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 25-26-ը պաշտոնական այցով կգտնվի Վատիկանում, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

Նշվում է, որ այցի ընթացքում նախատեսված են նախարար Միրզոյանի հանդիպումները Սուրբ Աթոռի և Մալթայի Ինքնիշխան Ուխտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

«Սանտա Մարիա Մաջիորե պապական տաճարում Արարատ Միրզոյանը ներկա կգտնվի «Խաղաղություն Հայաստանին» խորագրով պատարագին»,- ասվում է հաղորդագրությունում: