Բավ է պառակտվել
10-02-2023 14:21

Հայաստանի արտգործնախարարը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահին. Ադրբեջանի սադրանքները խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Այս մասին հայտնում են Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Միրզոյանը նշել է, որ ադրբեջանական կողմի սադրանքները, ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումներն ու ռազմատենչ հռետորաբանությունը խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ:

Հայաստանի ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահի հետ քննարկել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կժամանեն Հայաստան ու Ադրբեջան
Հայաստանը դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար․ ԱԳՆ
Հայաստանի արտգործնախարարը կոչ է արել G-20-ի անդամներին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու Ղարաբաղի անմարդկային շրջափակումը
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կարևորում են ստեղծագործ մոտեցումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում (տեսանյութ)