Բավ է պառակտվել
16-07-2018 14:19

Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում կհանդիպի ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի հետ

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի ու արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունը նախօրեին մեկնել է Նյու Յորք։ Այդ մասին երկուշաբթի բրիֆինգի ժամանակ հայտարարեց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։

Նա տեղեկացրեց, որ այսօր այցի շրջանակում կկայանա Մնացականյանի ու ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշի հանդիպումը։

«Հուլիսի 16–ին կներկայացվի Հայաստանի ազգային զեկույցը, որում կներկայացվեն երկրի քայլերը ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին հասնելու համար ու Հայաստանի փորձը։ Այդ զեկույցը լավ հնարավորություն է երկրի համար` ինքնուրույն գնահատելու առաջընթացը կայուն զարգացման նպատակներին հասնելու գործում», – հայտարարեց Բալայանը։