Բավ է պառակտվել
03-03-2023 10:09

Լավրովը Նյու Դելիում հանդիպել է Հայաստանի արտգործնախարարի հետ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ուրբաթ օրը Նյու Դելիում հանդիպել է իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Լավրովը հետաքրքրվել է ՀՀ ԱԳՆ ղեկավարից, թե երբ է վերջինս ժամանել Հնդկաստան, Միրզոյանը պատասխանել է, որ նախօրեին։

Ինչպես հաղորդվել էր, Միրզոյանը Նյու Դելիում կլինի մարտի 3-4-ը։ Երկու նախարարների հանդիպումը շարունակվել է առանց մամուլի ներկայության։

Նյու Դելիում G20-ի միջոցառումներից առաջ Լավրովն այցելել էր Բաքու, որտեղ հանդիպել էր իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Աստանայում
Արցախի արտգործնախարարը հանդիպել է Ռուսաստանի քաղաքական գործիչների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Միրզոյանը հայտնել է, որ Բաքուն մերժել է ղարաբաղյան հարցի լուծման ռուսական տարբերակը
Հայաստանի Սահմանադրական դատարանը ՄՔԴ-ի Հռոմի ստատուտը ճանաչել է երկրի Սահմանադրությանը համապատասխան
ԱՄՆ շուրջ 70 օրենսդիր պահանջում են Վաշինգտոնից դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին