Բավ է պառակտվել
17-01-2023 10:03

Հայաստանի արտգործնախարարը Գուտերեշի հետ զրույցում կարևորել է Արցախ և Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում վերջին զարգացումները։

Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները՝ առանձնահատուկ ընդգծելով միջազգային կառույցների և, մասնավորապես, ՄԱԿ-ի հասցեական արձագանքի ու գործուն քայլերի անհրաժեշտությունը: Նախարար Միրզոյանը ընդգծել է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է նոյեմբերի 9֊ի եռակողմ հայտարարության դրույթները և միջազգային հումանիտար իրավունքի սկզբունքները։
Ստեղծված իրավիճակում հայկական կողմը կարևորել է Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն գործուղելու, ինչպես նաև ՄԱԿ համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ անարգել հումանիտար հասանելիություն ապահովելու հարցը: