Բավ է պառակտվել
02-10-2023 15:06

Ֆրանսիայի արտգործնախարարը կվերահաստատի Փարիզի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը

Հոկտեմբերի 3-ին Հայաստան այցի շրջանակներում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ըստ Ֆրանսիայի արտգործնախարարության՝ Կոլոննան Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ կտեսակցի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։
Նշվում է, որ Կոլոննան կվերահաստատի Ֆրանսիայի հավատարմությունը Հայաստանի հետ համագործակցությանը, աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և կընդգծի ծայրահեղ զգոնությունը դրանց հարգանքի նկատմամբ։ Նա Հայաստանի իշխանությունների հետ կուսումնասիրի բոլոր ոլորտներում հայ-ֆրանսիական համագործակցության ամրապնդման կոնկրետ եղանակները։
Կատրին Կոլոննան կնշի Ֆրանսիայի ջանքերը՝ ի նպաստ Կովկասում արդար և հարատև խաղաղության հաստատման և Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության իրավունքների հարգման։ Այդ մասին է վկայում Ֆրանսիայի կողմից տրամադրվող մարդասիրական օգնության ծավալի եռապատկումը, որը տարեսկզբից հասել է 12,5 միլիոն եվրոյի։

Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնահատուկ հարաբերություններ են․ վարչապետ
Ֆրանսիան Հայաստանի հետ երկխոսություն կսկսի ռազմական տեխնիկայի մատակարարման շուրջ․ ԱԳՆ ղեկավար
Չինաստանը սատարում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը
Ֆրանսիացի սենատորները պատրաստակամություն են հայտնել շարունակել խթանել համագործակցությունը Հայաստանի հետ
Մակրոնը հայտարարել է Ֆրանսիայի աջակցության մասին Հայաստանին` հետագա զարգացման ու առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ