Բավ է պառակտվել
25-03-2016 12:40

Տարածաշրջանային հակամարտությունները պետք է խաղաղ ճանապարհով լուծվեն.Ջանելիձեն

Անհրաժեշտ է աշխուժացնել Հայաստանի ու Վրաստանի արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունները: Այս մասին մարտի 25-ին Երևանում հայտնել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Միխեիլ Ջանելիձեն Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ տված մամուլի ասուլիսի ժամանակ: Վրաստանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ բազմիցս եղել է Երևանում, սակայն որպես նախարար առաջին անգամ է այստեղ: «Ուրախ եմ, որ քաղաքն օրեցօր գեղեցկանումէ »,- նշել է Ջանելիձեն: Նրա խոսքով, ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ այս հանդիպումը երկրորդն է տարեսկզբից, առաջինը Մյունխենում էր: Շեշտելով երկու ժողովուրդներին կապող ավանդական բարեկամական հարաբերությունները, նախարարը նշել է, որ անհրաժեշտ է անել ամեն ինչ դրանք բոլոր ուղղությունենրով զարգացնելու համար: Նախարարը շեշտել է, որ ողջունելի է այն հանգամանքը, որ չնայած արտաքին քաղաքականության վեկտորների տարբերությանը՝ երկրների միջեւ զարգանում է գործընկերություն: «Հանդիպման ըթնացքում քննարկել ենք երկկողմանի խնդիրներ, հարաբերությունների հետագա զարգացումը: Արտգործնախարարությունների միջեւ խորհրդակցությունները անհրաժեշտ է ակտիվացնել նաեւ բաժանմունքների մակարդակով»,- նշել է նախարարը՝ Էդվարդ Նալբանդյանին հրավիրելով Վրաստան: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ տնտեսական հարաբերությունների զարգացմանը, միջկառավարական հանձնաժողովների ու աշխատախմբերի գործունեության շարունակմանը վերաբերող հարցեր, նշվել է, որ դրանք քննարկման ու բիզնես ոլորտի զրագացման հաջող ձեւաչափեր են: «Մենք քննարկել ենք նաեւ տարածաշրջանային հակամարտությունները ու հանգել այն եզրակացության, որ ատրածաշրջանում բոլոր հակամարտությունները պետք է լուծել միայն խաղաղ ճանապարհով»,- ամփոփել է Ջանելիձեն: