Բավ է պառակտվել
22-10-2022 21:31

Իրանի արտգործնախարարը հայերենով գրառում է արել Փաշինյանի հետ քննարկումների և Հյուսիս-Հարավ ճանապարհի կարևորության մասին

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նշել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների թեմաները։

«Հայաստանում կարևոր հանդիպում եմ ունեցել պարոն Փաշինյանի հետ՝ Հարավային Կովկասի անվտանգության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստան միջև սահմանագծման, օտարերկրյա ուժերի չմիջամտության վերաբերյալ»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։

Նա կարևորել է նաև Հյուսիս-Հարավ տարանցիկ ճանապարհը, երկու երկրների միջև առևտրի ու զբոսաշրջության զարգացումը։ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության հիմնումը հենց այդ նպատակով է իրականացվել։

Նախօրեին Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների ներկայությամբ տեղի է ունեցել Կապան քաղաքում (Սյունիքի մարզի վարչական կենտրոն, սահմանակից Իրանի և Ադրբեջանի հետ) Իրանի գլխավոր հյուպատոսության պաշտոնական բացումը։ Արարողության ընթացքում Միրզոյանը հաստատել է Թավրիզում գլխավոր հյուպատոսություն բացելու պաշտոնական Երևանի մտադրությունը։