Բավ է պառակտվել
22-01-2021 11:58

Իրանի ԱԳՆ ղեկավարը մտադիր է այցելել Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Ռուսաստան

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հունվարի 27-ին կայցելի Հայաստան, տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը։

Իրանի դիվանագիտության ղեկավարը Երևանում բանակցություններ կվարի երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Ենթադրվում է, որ նշված երկրների մայրաքաղաքներ այցի ընթացքում բանակցությունների գլխավոր թեման կլինի Լեռնային Ղարաբաղը:

Ավելի վաղ նախարարն անձամբ հայտնել էր իրանական լրատվամիջոցներին, որ մտադիր է այցելել Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Ռուսաստան։

Նշենք, որ Ադրբեջանի ԱԳՆ տեղեկատվության համաձայն Զարիֆը Բաքովում կգտնվի հունվարի 24-25-ը։