Բավ է պառակտվել
24-05-2021 11:45

Երևանի երեք շրջան և մեկ գյուղ 10 ժամ զրկված կլինեն ջրից

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ «Շոր-շոր» պոմպակայանի հոսանքազրկման հետևանքով ս.թ. մայիսի 24-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Երևանի երեք վարչական շրջանի և Արմավիրի մարզի Մերձավան գյուղի ջրամատակարարումը:

Դավթաշեն վարչական շրջան՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ բնակելի զանգվածներ, Դավթաշեն գյուղ, Ձոր-1 և Ձոր-2 թաղամասեր, Եղվարդի խճուղի, Միկոյան, Փիրումյան, Տ.Պետրոսյան, Աղաբաբյան, Սասնա Ծռեր փողոցներ;

Աջափնյակ վարչական շրջան՝ Նորաշեն և Նազարբեկյան թաղամասեր, Սիլիկյան Հին խճուղի, Մելքումով, Բեկնազարյան, Չաուշի փողոցներ, Մազմանյանի 5, 5/1, 5/9 համարներ, Բաշինջաղյանի 182, 188, 190, 192, 196, 198 համարներ, Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի 6, 8, 10, 12 համարներ;
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ Հաղթանակ թաղամաս:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասվում է հայտարարությունում: