Բավ է պառակտվել
20-10-2022 14:08

Իրանի արտգործնախարարը կայցելի Հայաստան։ Նա կմասնակցի Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման արարողությանը

Հոկտեմբերի 20-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, այսօր կկայանա Աբդոլլահիանի հանդիպումն իր հայաստանցի գործընկեր Արարատ Միրզոյանի, ինչպես նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

Հոկտեմբերի 21-ին Միրզոյանը և Աբդոլլահիանը ներկա կմեկնեն Կապան՝ մասնակցելու ԻԻՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը:

2021 թվականի դեկտեմբերին Իրանի կառավարությունը որոշեց գլխավոր հյուպատոսություն բացել Հայաստանի Կապան քաղաքում (Սյունիքի մարզի վարչական կենտրոն, որը սահմանակից է Իրանին և Ադրբեջանին): Այս տարվա օգոստոսին Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս է նշանակվել Մորթեզա Աբեդին Վարամինը։