Բավ է պառակտվել
04-06-2015 11:12

ՀՀ-ի և ԼՂՀ-ի ԱԳՆ-ները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները

Այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանին: Հանդիպման ընթացքում արտգործնախարարները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ ընթացող զարգացումները։ ԱԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ զրուցակիցները անդրադարձել են ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների Ռիգայի գագաթաժողովի հռչակագրում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ընդգրկված ձևակերպումներին։ Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանը մտքեր են փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի տարածաշրջան կատարած այցելության, Հայաստանի և Արցախի ղեկավարության հետ ունեցած հանդիպումների շուրջ։ Հայաստանի և Արցախի արտգործնախարարները քննարկել են երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր: