Բավ է պառակտվել
29-04-2015 11:25

Էդվարդ Նալբանդյանն այսօր Փարիզում կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը չորեքշաբթի Փարիզում կհանդիպի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։  Համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Պիեռ Անդրիեի (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ Նալբանդյանի նախկին հանդիպումը տեղիէր ունեցել փետրվարի 17-ին Երևանում։ Այդ ժամանակ միջազգային միջնորդները Երևան էին ժամանել տարածաշրջան այցի շրջանակում։