Բավ է պառակտվել
06-11-2015 16:16

Սերգեյ Լավրովը կայցելի Հայաստան

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով նոյեմբերի 9-ին, աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Երեւանում ՌԴ ԱԳ նախարարին կընդունի է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այցի ընթացքում կայանալու են Հայաստանի եւ Ռուսաստանի  արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները, որոնց հաջորդելու է Էդվարդ Նալբանդյանի եւ Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը։