Բավ է պառակտվել
22-02-2017 14:25

ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդունել է Երևան այցելելու Էդվարդ Նալբանդյանի հրավերը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ընդունել է Երևան այցելելու ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերը:
« ՀՀ ԱԳՆ ղեկավարն ինձ հրավիրել է այցելել Երևան: Ես ընդունել եմ հրավերը»,- Լավրովն այս մասին լրագրողներին տեղեկացրել է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը նվիրված ցուցահանդեսի բացմանը, որին ներկա է եղել նաև Էդվարդ Նալբանդյանը:
« Այցի ժամկետները կճշտվեն»,- հավելել է Լավրովը:
Նշենք, որ Նալբանդյանը Մոսկվայում է գտնվում պաշտոնական այցով՝ Լավրովի հրավերով: Այսօր նախարարները նաև բանակցություններ կվարեն, որոնց ընթացծում նախատեսվում է քննարկել երկկողմանի լայն համագործակցության, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգային հարցեր: