Բավ է պառակտվել
01-12-2024 19:50

Թուրքիայի արտգործնախարարը և ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Սիրիայում

Դեկտեմբերի 1-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի հետ, որի հիմնական թեման եղել է Սիրիայում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրին հղումով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ֆիդանը հայտարարել է, որ անընդունելի են ցանկացած գործողություն, որը կարող է մեծացնել անկայունությունը տարածաշրջանում, և ընդգծել է լարվածությունը նվազեցնելու անհրաժեշտությունը։ Նա նշել է խաղաղության և կայունության հասնելու համար սիրիական կառավարության և ընդդիմության միջև քաղաքական գործընթացի ավարտի կարևորությունը: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նաև ընդգծել է, որ Թուրքիան թույլ չի տա, որ ահաբեկչական գործողությունները սպառնան իրեն կամ Սիրիայի խաղաղ բնակչությանը։

Զրույցի ընթացքում քննարկվել են այլ թեմաներ, այդ թվում՝ իրավիճակը Ուկրաինայում, Հարավային Կովկասում, Գազայի հատվածում։ «Նախարար Ֆիդանը նշել է, որ Իսրայելը պետք է կատարի իր պարտավորությունները՝ ապահովելու կայուն զինադադար Լիբանանում։ Բացի այդ, նա ընդգծել է Գազայում արագ հրադադար հաստատելու և այս տարածաշրջանին մարդասիրական օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ում։